News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 23-ին, ընթանում են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստի մեկնարկին հայտարարեց. «Հասարակական ու քաղաքական շրջանակներում առանձին ապրանքատեսակների գների աճի հետ կապված մտահոգություններ կան: Համոզված եմ, որ այս լսումներն արդյունավետ կլինեն: Միաժամանակ ակնկալում եմ, որ բանախոսները գնաճի փաստերը, դրա հետ կապված առաջարկները կներկայացնեն հիմնավորված, ինչը օգտակար կլինի թե խնդրին լուծումներ գտնելու, թե հասարակությանն իրազեկելու առումով»:

Հիշեցնենք, որ առանձին ապրանքատեսակների թանկացմանը եւ դրա հետեւանքները մեղմելու վերաբերյալ օրեր առաջ խորհրդակցություն էր անցկացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դրանից հետո ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նա առաջարկել էր նաեւ խորհրդարանական լսումներ անցկացնել:

«Ելք» խմբակցությունը կարծիք էր հայտնել, որ նման լսումները ոչ մի արդյունք չեն կարող տալ, որովհետեւ մասնավորապես վառելիքի թանկացումը պայմանավորված է Հարկային օրենսգրքի փոփոխություններով: «Ոչ թե պետք է լսումներ անել, այլ նվազեցնել ակցիզային հարկը»,-հայտարարել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ