News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խաչքարերը մեր պատմության ու մշակույթի, թերեւս, ամենախորհրդանշական վկաներն են: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։

«2014 թվականին Վատիկանյան թանգարաններում բացվեց եւ մշտական ցուցադրության դրվեց հայկական միջնադարյան խաչքար։ 1246թ. թվագրվող խաչքարն այդ օրվանից իր պատվավոր տեղն ունի Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարեւանությամբ։

Ամեն օր Վատիկանյան թանգարաններ է այցելում միջինում 27 հազար մարդ՝ աշխարհի տարբեր ծայրերից: Թանգարանի մասնագետների կարծիքով՝ միայն 2016 թվականին հայկական խաչքարին ծանոթացել է ավելի քան 5 միլիոն այցելու: Ինձ համար անչափ խորհրդանշական է, որ տարեկան միլիոնավոր մարդիկ ծանոթանում են հայկական խաչքարի արվեստին», - գրել է Մինասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ