News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այս օրերին շուրջ 270 մարդ լսել է դեկտեմբերի 30-ից իր գործազուրկ դառնալու լուրը: Խոսքը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապ պետական ծառայության վճարումների ծառայության աշխատակիցների մասին է: Նրանք երեկ հայտարարել են, որ իրենք բոլորն իշխող ՀՀԿ անդամ են, որ ստիպողաբար անդամագրվել են մի գիշերում եւ պատրաստվում են պատռել իրենց անդամատոմսերը:

Ասել են նաեւ, որ իրենք հարյուրավոր մարդիկ են «բերել» ՀՀԿ, եւ իրենց ստիպել են ընտրությունների ժամանակ ձայներ հավաքել ՀՀԿ-ի օգտին: ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածում, սակայն, գրված է. «Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվել որեւէ կուսակցության կամ միավորման», մինչդեռ այդպես ՀՀԿ-ն համալրել է իր շարքերը: Կուսակցության մամլո խոսնակ Էդուրադ Շարմազանովը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է. «Ես կասկածանքով եմ վերաբերվում, որովհետեւ չեմ կարծում, որ նման բռնատիրական ժամանակաշրջան է, ու մի գիշերվա մեջ իրենց ստիպելով դարձել են ՀՀԿ-ական: Եթե նման բան կա, թող մինչեւ այդ խոսեին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ