News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային տնտեսական համաժողով առաջիկա ուղեւորության ընթացքում շվեյցարական Դավոսում երկկողմ հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մակմասթերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Հինգշաբթի նախագահը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, որ քննարկի Սիրիայում հակամարտությունը, Իրանի ապակայունացնող գործողությունները, Իրանի միջուկային համաձայնագրի թերությունների շտկումը եւ Կորեական թերակղզու ապանուկլեինացման մեր ընդհանուր նպատակները»,- ճեպազրույցում ասել է Մակմասթերը:

Նրա խոսքով՝ Նեթանյահուի հետ հանդիպմանը ԱՄՆ առաջնորդը մտադիր է հաստատել «ԱՄՆ պարտավորությունները Իսրայելի նկատմամբ», Իրանի ազդեցության դեմ պայքարը եւ հավատարմությունը Մերձավոր Արեւելքում հաստատուն խաղաղությանը:

Ուրբաթ Թրամփը մտադիր է հանդիպել Ռուանդայի առաջնորդի հետ, որը ներկայումս Աֆրիկյան միության նախագահն է: Կխոսեն առեւտրի եւ անվտանգության հարցերի շուրջ, ասել է Մակմասթերը:

ԱՄՆ նախագահը ծրագրել է հանդիպել նաեւ Շվեյցարիայի նախագահի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն ներդրումների, ինովացիաների եւ տնտեսական աճի հարցերը:

Համաշխարհային տնտեսական համաժողովն անցկացվում է հունվարի 23-ից 26-ը Դավոսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ