News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 24-ին, «Սասնա ծռեր-2»-ի գործով դատական նիստին Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը հայտարարեց, որ ներկայացված գրավոր ապացույցները կարեւոր նշանակություն չունեն։

«Այս դրույթները, որ ներկայացնում է դատարանը, ուզում է ասի, որ Հայաստանում խոսքի ազատություն չպետք է լինի։ Թեկուզ էդ ամենը հայտնաբերվել է, դրանով ի՞նչ է ապացուցվում, ի՞նչ է լինում։ Դատախազությունը պարզապես ծանրաբեռնում է բոլորիս անհիմն ապացույցներով, որոնք ոչ մի էական ազդեցություն չունեն, թող դատախազությունը այս ապացույցները հանի, ավելորդ չծանրաբեռնի, կամ էլ թող հիմնավորի, թե այս ապացույցներով ինչ էր ուզում հիմնավորել։ Դատախազությունը գոնե թող քրեական գործից հանի այն անձանց ապացույցները, որոնք այս նիստերին չեն մասնակցում, առանձնացված մաս են կազմում»,-ասաց պաշտպանը։

Պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ առաջարկեց, որ հաջորդ դատական նիստին ներկայացնեն իրենց մեկնաբանությունները դատարանում ընթերցված գրավոր նյութերի վերաբերյալ, ինչին դատավոր Մեսրոպ Մակյանը հակադարձեց, որ որոշակի հաջորդականություն է հաստատվել, որը չի փոխվելու։

Պապիկյանն էլ հայտարարեց, որ ինքը հոգնած է, չի կարող հայտարարություն անել։

Պավլիկ Մանուկյանի պաշտպանը հանդես եկան միջնորդությամբ , որ թույլատրեն տեսակցությունը Պավլիկ Մանուկյանի եղբոր ու եղբոր երեխաների հետ։ Դատավորը որոշեց բավարարել միջնորդությունը եւ թույլատրել տեսակցությունը։

Սասնա ծռերի անդամ Սեդրակ Նազարյանն էլ ասաց, որ այդ ապացույցները իրենց բացարձակապես չեն հետաքրքրում։ Սմբատ Բարսեղյան էլ հեգնանքով խոսեց դատարանում ներկայացված գրավոր ապացույցների մասին, ասելով․ «Ըդոնք հըմի ապացույց են համարվո՞ւմ։ Ծիծաղելի ապացույց է, կկարդաս, վերջում կըսեն ապացուցված է, եթե էդքանը ապացույց է, ու կարողացել են ողջամիտ արդյունքի հասցնել, բա զենքերը ո՞նց չկարողացան գտնել։ Մեր ասելիքն ու անելիքը այս գրվածի հետ որեւէ կապ չունի։ Մեր տարբերությունը նրանում է, որ ես պոռնիկությունը տեսնելուց բարձրաձայնում եմ, իսկ դուք՝ ոչ։ Պոռնիկությունը բացահայտվեց, երբ տարածքներ էին փորձում հանձնել, հենց առաջին օրվանից պետք է գործերը հետ ուղարկեիք, ասեիք՝ այստեղ քրեական գործ գոյություն չունի»։

Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանն էլ լեզվակռվի մեջ մտավ դատավորի հետ, ինչից հետո նրան դիմեց «դու»-ով։ Դատավորը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ 10 ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից։

Սասնա ծռերի անդամ Պավլիկ Մանուկյանն էլ ասաց, որ ավելի լավ է դատարանում քննարկեն ապստամբության պատճառահետեւանքային կապերը։

«Եկեք քննարկենք, ապստամբությունը տեղի՞ն էր, թե՞ անտեղին, ցանկացած ապստամբություն ունի պատճառ եւ հետեւանք, բայց դուք պատճառահետեւանքային կապը չեք ասում։ Դուք էլ եք հիմա հայտնվել ռազմագերու կարգավիճակի մեջ, հիմա քննարկենք՝ դա ճի՞շտ է, թե՞ ճիշտ չի։ Իհարկե, ճիշտ չի, ամբողջ հայ ժողովուրդն է ռազմագերու կարգավիճակում եւ մեր քայլերը գերեվարությունից ազատելու համար էին, եւ ոչ թե հակառակը։ Հիմա ես չգիտեմ, մի կողմից ափսոսս է գալիս հենց կոնկրետ քո համար, մյուս կողմից էլ զայրույթս է գալիս»,-ասաց Պավլիկ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ