News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» անդամ Մանվել Աթոյանը խնդրեց հետաձգել դատական նիստը եւ իրեն տրամադրել պաշտպան, քանի որ ինքը հրաժարվում է հանրային պաշտպանի ծառայություններից։

«Ես այստեղ 1  տարի 6 ամիս պատանդի կարգավիճակում եմ գտնվում, այնինչ ես ունեմ ընտանիք, որն ունի իմ կարիքը, այդ պատճառով խնդրում եմ հետաձգել դատական նիստը  եւ ինձ տրամադրել պաշտպան, քանի որ ես հրաժարվում եմ հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանի ծառայություններից»,-ասաց Մանվել Աթոյանը։

Նշենք, որ Մանվել Աթոյանն նախորդ դատական նիստին հրաժարվել է իր պաշտպան Արա Ղարագյոզյանի ծառայություններից եւ խնդրել էր իրեն տրամադրել  կոնկրետ պաշտպան։

Որպես Մանվել Աթոյանի շահերը ներկայացնող ներկայացնող հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը հայտարարեց, որ ինքը հրաժարվում է ներկայացնել Մանվել Աթոյանի շահերը, քանի որ վերջինս չի ցանկանում օգտվել հանրային պաշտպանի ծառայություններից եւ դրանով իսկ խախտվում է Մանվել Աթոյանի իրավունքները։

«Ֆարս է այս ողջ դատական պրոցեսը եւ մենք ֆիզիկական ներկայություն ենք միայն այստեղ ապահովում։ Ձեզ կոչ եմ անում պահանջում եմ հարգել իմ իրավունքները։ Ամբողջ դատական նիստի ընթացքում սա առաջին դեպքն է, որ Մանվել Աթոյանը հրաժարվում է իր պաշտպանից եւ խնդրում է իրեն կոնկրետ պաշտպան տրամադրել, ինչը չի նշանակում որ նա չարաշահում է պաշտպանության իրավունքը։ Ես չեմ կարող իրականացնել մի անձի պաշտպանությունը, եթե նա  չի ցանկանում որպեսզի պաշտանեմ իրեն։ Հետեւաբար ես միջնորդում եմ կասեցնել իմ ներգրավվածությունը որպես Մանվել Աթոյանի պաշտպան»,-ասաց Անուշ Մխիթարյանը։

Արտուշ  Գաբրիելյանը հանրային պաշտպանին հակադարձեց, որ նրա կարծիքը իրեն չի հետարքրքրում, ինչը առաջացրեց պաշտպանների վրդովմունքը եւ նրանք դատավորից պահանջեցին հարգալից վերաբերվել հանրային պաշտպաններին։

Մուշեղ Շուշանյանն էլ ասաց, որ Արտուշ Գաբրիելյանը իրավունք  չուներ հանրային  պաշտպան ներգրավել, քանի որ Մանվել Աթոյանը չի ցանկացել հանրային պաշտպան ներգրավել․ «Եթե չկասեցնեք հանրային պաշտպանի ծառայությունները, ապա կարող ենք ասել, որ Մանվել Աթոյանին զրկում եք պաշտպան ունենալու իրավունքից»։

Մյուս պաշտպանները նույնպես հայտարարեցին, որ դատավորը պետք է միջնորդությունը բավարարի եւ Մանվել Աթոյանին թույալտրի իրականացնել իր պաշտպանվելու իրավունքը։շ

Գործով ներգրավված դատախազները առարկեցին միջնորդության դեմ, ասելով որ այն պետք է մերժվի։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ