News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դե Ռյուժին հունվարի 24-ին հայտարարել է, որ Ազգային ժողովի բյուրոն որոշում է կայացրել արգելել կրոնական խորհրդանիշներով հագուստ կրել պառլամենտի շենքում: Այս մասին հաղորդում է ֆրանսիական RFI-ն:

Բյուրոյի որոշման մասին, որը Ֆրանսիայի խորհրդարանի կարգապահական մարմինն է, Ֆրանսուա դե Ռյուժին հայտնել է թվիթերյան իր էջում: Նոր կանոնների համաձայն՝ պատգամավորներին կարգելվի կրոնական խորհրդանիշներով, կոմերցիոն ուղերձներով կամ քաղաքական բնույթի կարգախոսներով համազգեստ կամ հագուստ կրել պառլամենտի շենքում:

Պատգամավորների տեսքի մասին բանավեճերը սկսվեցին այն դեպքից հետո, երբ ծայրահեղ ձախ «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության նախագահ Ֆրանսուա Րյուֆենը խոհրդարան էր եկել սպորտային շապիկով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել