News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Սիրիական դեմոկրատական ուժեր» (SDF) արաբա-քրդական ջոկատները հայտնել են Սիրիայի Աֆրինի շրջանում թուրքական բանակի գործողության ավելի ան 300 մասնակցի ոչնչացման եւ իրենց 43 մարտիկների զոհվելու մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է SDF հայտարարությաբն մեջ:

«Մենք 43 զոհ ունենք, այդ թվում 8 կին YPJ-ից (ինքնապաշտպանության կանանց ուժեր): 134 խաղաղ բնակիչ վիրավորվել է եւ 59-ը զոհվել»,- նշված է հայտարարության մեջ:

«Թուրքական ագրեսիան հանգեցրեց տարբեր հարձակողական զորքերի 308 անդամի զոհվելուն, որոնց թվում 4 սպա եւ գեներալ կա»,- նշված է SDF հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ հունվարի 20-ին կատարվել է թուրքական ՌՕՈՒ-ի 191 թռիչք, 699 արկ է նետվել Սիրիայի հյուսիսային տարածքի վրա: Ռազմական գործողության ընթացքում SDF-ի եւ հարձակվող ուժերի միջեւ տեղի է ունեցել 136 բախում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուրբաթ հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ընդլայնել Սիրիայում գործողության անցկացման տարածքը մինչեւ Մանբիջա եւ այնուհետեւ՝ մինչեւ Իրաքի սահման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ