News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (ԳՁՕ) վերաբերյալ խորհրդարանական լսումները կարեւոր էին այն տեսակետից, որ այս հարցի քննարկման պահը հասունացել է: Նման կարծիք հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Սադոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ԳՁՕ-ների արտադրությունը եւ տարածումը կարգավորող օրենք է պետք ընդունել, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վրա: «Խորհրդարանական լսումների ժամանակ պարզ դարձավ, որ այս հարցում բոլորը միակարծիք են: Գյուղատնտեսության նախարարությունում հանձնաժողով է ստեղծվել, որում ոչ միայն գիտնականներ, այլ նաեւ բնապահպանության, առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, իրավաբաններ եւ հասարակական կազմակերպությունների անդամներ են ներառված»,- ասաց Սադոյանը:

Փորձագետը կարծում է, որ խորհրդարանական լսումներից հետո որոշակի դրական արդյունք կգրանցվի, որն ուղղված կլինի Հայաստանի եւ հայ հասարակության՝ ԳՁՕ-ների բացասական հետեւանքներից պաշտպանությանը:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Հայաստանի խորհրդարանում լսումներ կայացան «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները. այլընտրանք, թե՞ պարտադրանք» թեմայով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ