Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հունվարի 29-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հովհաննես Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2006թ. մարտի 11-ից Սլովակիայի Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: