News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարի ՀԱՊԿ անդամ-երկրների զինված ուժերի մասնակցությամբ կանցկացվեն «Մարտական եղբայրություն -2020» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները: Այս որոշումը կայացվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պատվիրակությունների աշխատանքային հանդիպման ժամանակ: Հանդիպումը տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբում, փոխանցում է RG-ն:

«Այսօր մենք փաստացիորեն մեկնարկ ենք տալիս նոր տարում կառավարման մարմինների համատեղ պատրաստմանը, հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների ստեղծմանն ուղղված միջոցառումներին», - հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետի ժամանակավոր պաշտոնատար, գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլեւը:

Երբ եւ որտեղ կանցկացվեն զորավարժությունները, դեռ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ աշխատանքային հանդիպմանը որոշվել են զորավարժության անցկացման փուլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ