News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական ծագումով ռուսաստանցի գործարար Ֆարհադ Ահմեդովի նախկին կինը՝ Տատյանա Ախմեդովան, դատարանի միջոցով  645.5 մլն դոլար է ստացել նախկին ամուսնուց: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով The Times թերթը:

Լոնդոնի Բարձրագույն դատարանի 2016 թվականի որոշման համաձայն՝ Ահմեդովն իր կարողության 41.5 տոկոսը պետք է փոխանցի իր նախկին կնոջը: Ահմեդովի փաստաբանները բողոքարկում են որոշումը արբիտրաժային դատարանում:

The Times-ը նշում է, որ 62-ամյա Ֆարհադ Ահմեդովը, նրա կինն ու երկու որդիները Լոնդոն են տեղափոխվել 1993 թվականին: Նրանք ապրում էին 39 միլիոն ֆունտ (55.6 միլիոն դոլար) արժողությամբ առանձնատանը եւ 27.8 միլիոն ֆունտ (39.6 միլիոն դոլար) արժողությամբ ամառանոց ունեին: Ամուսինները բաժանվել են 2003 թվականին:

Նշենք, որ Ֆարհադ Ահմեդովը եւս ընդգրկվել էր ԱՄՆ ֆիննախի պատրաստած «կրեմլյան ցանկում»: Ցուցակում հայտնվել են անձինք, որոնք կապված են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ. ընդհանուր առմամբ 210 մարդ՝ 114 քաղաքական գործիչ եւ 96 գործարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ