News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը մտադիր է մինչեւ 2025 թվականը անդամակցելու հնարավորություն տալ բալկանյան 6 պետությունների, հայտնում է Financial Times-ը: Բրյուսելը հույս ունի այս կերպ թարմացնել միությունը, ուժեղացնել ներգաղթի վերահսկողությունը եւ հակազդել Բալկաններում ռուսական ազդեցության մեծացմանը, նշում է պարբերականը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ եղած Եվրահանձնաժողովի փաստաթուղթը, որը, պարբերականի տեղեկություններով, հրապարակվելու է փետրվարի 6-ին: 

Չնայած ԵՄ հետագա ընդլայնման հարցում մի  քանի եվրոպական երկրների հակազդեցությանը, Բրյուսելում կարծում են, որ բալկանյան երկրների արագ անդամակցության ծագիրը շատ կարեւոր է եվրոպական հանրույթին նրանց ինտեգրման համար: Խոսքը Ալբանիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Մակեդոնիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, ինչպես նաեւ Կոսովոյի մասին է:

Միաժամանակ, Եվրահանձնաժողովը մտադիր է այս երկրներին կոչ անել լուծել երկկողմանի հակամարտությունները եւ պայքարել կոռուպցիայի դեն, ինչպես նաեւ նշել այն խնդիրները, որոնք վերջին 10 տարիներին ստիպված են եղել լուծել ԵՄ մյուս անդամները: Ըստ որում՝ համարվում է, որ արդեն ԵՄ-ին անդամակցության բանակցություններ վարող Սերբիան եւ Չեռնոգորիան արագ անդամակցելու առավել հավանական թեկնածուներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
Ամենաշատ