News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 2-ին Երեւանի Հաղթանակի զբոսայգում Անհայտ զինվորի գերեզմանի եւ «Մայր Հայաստան» թանգարան-հուշարձանի մոտ մարդկության պատմության մեջ խոշորագույն՝ Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել: Հիշատակի միջոցառումներին մասնակցում էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ինչպես նաեւ ռուսական բանակի չորս տեսակի զորքերի սպաները՝ ռազմածովային ուժերի, օդային-դեսանտային ուժերի եւ ցամաքային ուժերի: Ներկա էին նաեւ Հայրենական պատերազմի վետերանները, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ու հանրապետության շարքային քաղաքացիները:

Դեսպան Իվան Վոլինկինը շեշտեց, որ Ստալինգրադի ճակատամարտը բեկումնային դարձավ հիտլերյան Գերմանիայի դեմ խորհրդային ժողովրդի ընդհանուր պայքարում: Դեսպանը միջոցառման մյուս մասնակիցների հետ միասին ծաղիկներ դրեց Հավերժական կրակի մոտ: Այնուհետեւ միջոցառման մասնակիցները քայլեցին դեպի «Մայր Հայաստան» թանգարան եւ այցելեցին մեծ ճակատամարտին նվիրված ցուցասրահը:

ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմահայրենասիրական թանգարանի գլխավոր խորհրդատու, կապիտան Լիլիա Արուշանյանն ընդգծեց, որ Ստալինգրադի ճակատամարտում 30 հազար հայերից ոչ ոք գերի չի ընկել, իսկ պատերազմից հետո Ստալինգրադի վերականգնման գլխավոր հատակագծի հեղինակը հայ խորհրդային ճարտարապետ Կարո Ալաբյանն էր:

Նշենք, որ Ստալինգրադի ճակատամարտը սկսվել է 1942 թվականի հունիսի 17-ին եւ տեւել է մինչեւ 1943 թվականի փետրվարի 2-ը: Ըստ պատմաբանների եւ ռազմական փորձագետների, պատերազմի ընթացքում երկու կողմերն էլ ավելի քան 2 միլիոն մարդ են կորցրել՝ սպանվածներ, վիրավորներ եւ անհայտ կորածներ: Ստալինգրադի ճակատամարտին 30 հազար հայ է մասնակցել, որից 10 հազարը սպանվել է: Ստալինգրադի ճակատամարտում Կարմիր բանակի հաղթանակը կանխել է հիտլերյան Գերմանիայի դաշնակից Թուրքիայի հարձակումը ԽՍՀՄ մաս կազմող Հայաստանի վրա:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ