News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Վնասատուների դեմ պայքարի ծառայությունը ստիպված է եղել տարվա ընթացքում 40 անգամ գալ Բրիտանիյի վարչապետի գրասենյակ, քանի որ ծույլ մկնորս կատուն չի կատարում իր անմիջական պարտականություններն ու կրծողներին չի որսում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Sunday Times թերթը:

Պարբերականի փոխանցմամբ՝ Լարի անունով կատուն, որը պաշտոնապես գրանցված է Դաունինգ սթրիթում, 29 առնետ եւ մուկ է բաց թողել: Կրծողների դեմ պայքարելու համար գրասենյակ ստիպված էին մասնագետների կանչել:

Անբարեխիղճ աշխատանքի համար մեղադրանքներն առաջին անգամ չեն հնչում Լարիի հասցեին: Անցյալ տարվա մարտին ԶԼՄ-ները հայտնել էին, որ մկնորսը կարող է զրկվել իր պաշտոնից, քանի որ նախընտրում է խաղալ մկների հետ, այլ ոչ թե՝ որսալ դրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ