News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսրայելը Եգիպտոսի հետ գաղտնի համաձայնություն է կնքել, որի շրջանակներում վերջին երկու տարվա ընթացքում ռմբակոծում է զինյալներին Սինայ թերակղզում, հաղորդում է «Վզգլյադ»-ը՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:

«Գաղտնի դաշինքի» մասին հայտնել է The New York Times-ը: Ըստ պարբերականի՝ 2015 թվականից իսրայելական ինքնաթիռներն ու ուղղաթիռները առանց ճանաչման նշանների գաղտնի կերպով օդային արշավ են անցկացնում Եգիպտոսի տարածքում՝ կանոնավոր կերպով հարվածներ հասցնելով ջիհադական խմբավորումներին: Իսրայելի ավիացիայի չվերթներն իրականցվում են շաբաթական առնվազն մեկ անգամ:

Պարբերականը նշում է, որ Իսրայելը մտահոգված է ռուսական Airbus A321-ի կործանումից հետո իր սահմանների մոտ տիրող իրավիճակով: Տեղեկացվում է, որ օպերացիան հաստատվել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթա Ալ-Սիսիի կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ