News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Փետրվարի 4-ին, ժամը 17:51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հալաբյան փողոցում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հալաբյան եւ Արզումանյան  փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota Ipsum» մակնիշի 35 QD 126 (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Պ.) եւ «Nissan March» մակնիշի 300 QQ 43 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղեւոր՝ 1976 թ. ծնված Ն. Գ.-ը, «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 1995 թ. ծնված Մ. Ն.-ը եւ 1999 թ. ծնված Ա. Ս.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ա. Պ.-ը եւ Ա. Ս.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Ն. Գ.-ի եւ Մ. Ն.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ