News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սա հիշեցնում է խորհրդային տարիները, երբ ստեղծում էինք պրոբլեմներ, հետո սկսում էինք դա հաղթահարել. հիմա սկզբում թանկացնում ենք ապրանքները, հայտարարում ենք, որ դա հրաշալի արդյունք կտա, դուք չեք հասկանում, որ իրականում էժանացնում ենք, հետո սկսում ենք հաղթահարել դա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով, սկզբում կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկն ու եկամտահարկը, հետո հայտարարում, թե թանկացումների հետ մենք կապ չունենք. «Ո՞նց կարող է դուք հարկը բարձրացնեք, ապրանքը չթանկանա: Հասարակությանը հասկանալի չի, որ եթե դու դիզվառելիքի վրա ԱԱՀ ես ավելացնում 20 տոկոսի չափով: Եթե անգամ դիզվառելիքն արժենար 300 դրամ, դու թանկացնում ես 60 դրամով: Բոլոր թանկացումները կառավարության աշխատանքի հետեւանքն են: Որեւէ թանկացում արտաքին ազդակի արդյունք չի եղել: Պետք է ազնիվ լինել ու ասել՝ հարկերը ավելացրել ենք, որովհետեւ բյուջեն լցնելու խնդիր ունենք: Պետք չի լոլո պատմել, թե Աֆղանստանում ինչ-որ բան թանկացավ, կամ քանի որ կարագն օգտակար չի, կարագի գինն իջավ: Սա քաղաքական բացատրություն չի»,-ասաց Բագրատյանը:

Ի պատասխան, օրինագծի հեղինակներից ՀՀԿ խմբակցության պատգամավոր խոսրով Հարությունյանը նշեց, որ ինքը լուրջ քննարկումների կողմանկից է. «Եթե իմ ելույթը լոլոյի տպավորություն է թողել, թույլ տվեք այստեղ լռել»: Նա ընդգծեց, որ իրենց առաջարկի արդյունքում նվազեցվում է ուղեւորափոխադրումներ իրականացնողների արտոնագրային հարկի դրւյքաչափը, ինչը հնարավորություն կտա էապես նվազեցնել հարկային բեռը, որը նույնիսկ ավելի ցածր կլինի, քան 2017 թվականին:

Իր հերթին Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը օրիանկ բերեց, նշելով, որ մինչեւ այս փոփոխությունը Գավառում գործող 28 նստատեղ ունեցող ավտոբուսը վճարում էր 29 հազար դրամ, քանի որ դրույքաչափը մեկ նստատեղի համար 2 հազար դրամ է, այսինքն վճարվելիք գումարը կլինի 54 հազար դրամ, որի վրա կիրառվում է 0,5 գործակից եւ դառնում է 29 հազար դրամ: իսկ հիմա 2000 դրամ դրույքաչափը դառնում է 1800 դրամ, հետեւաբար, հարկային բեռը 29 հազար դրամից դառնում է 25 200 դրամ:

Փոխնախարարը նաեւ նշեց, որ հիմա եւս մեկ նոր հնարավորություն է ստեղծվում ուղեւորափոխադրում իրականացնողների համար. «Մենք որոշեցինք մեկ քայլ էլ առաջ գնալ՝ հնարավորություն ընձեռել ուղեւորափոխադրում իրականացնողներին ընտրություն կատարել՝ ԱԱՀ-ի ռեժիմում աշխատեն, թե՞ արտոնագրային հարկի: ԱԱՀ-ի դաշտում աշխատելու դեպքում՝ իրենց հարկային պարտավորությունները էականորեն կնվազեն, որովհետեւ մանրածախ գնի մեջ 16,67 տոկոսի չափով ունեն ԱԱՀ-ի հաշվանցման իրավունք»:

Դատական համակարգը պետք է մաքրվի ակհնայտ, կոպիտ խախտումներ թույլ տվող դատավորներից. Դավիթ Հարությունյան

ՄԻԵԴ-ում պարտվելուց հետո դատավորները պետք է համաչափորեն պատասխանատվություն կրեն. Գեւորգ Կոստանյան

Տեղի է ունեցել սահմանադրական օրենքի ոտնահարում. Մարուքյանը՝ փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու մասին

Կմիանա՞ ՀՅԴ-ն տարածքային ցուցակներով ընտրակարգը փոխելու «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությանը

Ընդդեմ թանկացումների. «Ելք»-ը ստորագրահավաք է սկսում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցով

«ՀՀԿ-ականներն անպատժելիության մթնոլորտ են ստեղծում ԱԺ շենքում». Փաշինյան-Գեղամյան միջադեպի մասին նախագիծը մերժվեց

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշել է Հայաստանի...
«Լեքս տոբակո քոմփանին» եւս և մլրդ դրամի հումք պետք է ներմուծի. Կառավարությունն արտոնություն տվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում փոփոխություն կատարեց իր...
Ամենաշատ