News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռեյտինգային ընտրակարգը ավելի ժողովրդավարական է, քան կուսակցական փակ ընտրակարգը: Այս մասին այսօր՝ փետրվարի Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները դեմ են այս համակարգին: «Ծառուկյան» խմբակցությունը ԸՕ-ում ռեյտինգային համակարգը հանելու, ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծ է ներկայացրել:

«Չեմ կիսում մեր դաշնակցական գործընկերների կարծիքը, չեմ կարծում, որ ռեյտինգային համակարգը խոչընդոտ է Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Հնարավորություն է տրված ընտրողին, որ ինքը ընտրի՝ ով է լինելու իր պատգամավորը: Ի վերջո աշխարհում չկա ունիվերսալ համակարգ բոլոր պետությունների համար: Կարող ենք փաստել, որ այս ընտրական օրենսգիրքը, որը ռեյտինգային եւ համամասնական կարգով էր, խնդրահարույց չի եղել ոչ իշխանության, ոչ ընդդիմության համար, հետեւաբար որն է նպատակը, որ ռեյտինգայինը փոխենք»,-ասել է Շարմազանովը:

Հարցին՝ ընտրությունների ժամանակ եղան փաստեր, որ տեյտինգային ընտրկարգով առաջադրված ՀՀԿ-ական գործարարները ընտրակաշառքեն բաժանելով են անցել խորհրդարան, օրինակ «ՍԱՍ» գրուպի սեփականատեր, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը, որի ընտրվելու մասին փաստում է աղմկահարույց ձայնագրությունը, Շարմազանովն արձագանքեց. «Ձայնագրությունով հանդերձ Արաբկիր համայնքի բնակչությունը ձայն է տվել Արտակ Սարգսյանին: Քննարկման առարկա չէ դա, դա արդեն իրավական խնդիր է»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ