News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Microsoft-ը պատրաստվում է թողարկել Windows 10-ի թարմացումը՝ Redstone-ը: Հիմնական նորարարություններն են` վերջին 30 օրվա ընթացքում բոլոր սարքերում օգտատիրոջ բոլոր գործողությունների պատմությունը, ընկերություններին ուղարկվող տվյալների ամբողջական ցանկի դիտելիությունը, Bluetooth-ով սարքերի միջեւ տվյալների փոխանցումը եւ այլն, գրում է Cnews-ը:

Windows 10-ի թարմացումը

2018-ի մարտ-ապրիլին Windows 10-ի օգտատերերին հասանելի կդառնա այս համակարգի ընդհանուր թարմացումը՝ Redstone 4 կամ 1803 տարբերակ անվանումով:

Օպերացիոն համակարգի վերջին տարբերակներում արդեն գրեթե գոյություն ունեն բոլոր փոփոխությունները, որոնք կան այս թարմացման մեջ: Redstone 4-ի դուրս գալուց հետո այս փոփոխությունները կհայտնվեն սովորական օգտատերերի սարքերում:

Գործողությունների պատմություն

Redstone 4-ի ամենանշանակալի նորարարարությունը կլինի Timeline-ը՝ էկրանը, որի վրա օգտատերը կկարողանա նայել բոլոր սարքերում վերջին 30 օրվա ընթացքում իր կատարած գործողությունները:

Timeline-ը ցույց է տալիս օտագտիրոջ բոլոր վերջին գործողությունները տարբեր հավելվածներում, բրաուզերում այցելած էջերը, կարդացած հոդվածները, լսած երգերը եւ այլն:

Օգտատերը կարող է նայել բոլոր գործողությունները, որոնք կապված են կոնկրետ ամսաթվի հետ, ինչպես նաեւ օգտվել որոնման հնարավորությունից:

Բոլոր սարքերը սինխրոնացվում են ամպում գտվող աքաունթով: Կարելի է օգտագործել մի քանի աքաունթ՝ օրինակ աշխատանքային եւ տնային: Առանց ամպի հետ սինխորնացման Timeline-ը ցույց է տալիս միայն վերջին 4 օրերի պատմությունը: Սինխրոնացման շնորհիվ օգտատերը կարող է օրինակ ավարտել նոութբուքով աշխատանքը, այնուհետ տան համակարգչից նույն տեղից շարունակել: Օգտատիրոջ ցանկությամբ Timeline-ից կարելի է ջնջել կատարված գործողությունները:

Արտաքին տեսքը

Microsoft-ը փորձել է բարելավել հնացած հավելվածների արտացոլումը մեծ քանակությամբ կետերով էկրանի վրա մեկ դյույմով (DPI):

 «Կարգավորումներում» բացվել է բաժին, որը հնարովորություն է տալիս տարբեր հավելվածների համար կարգավորել մասշտաբը՝ պատկերի հստակ արտացոլմանն համար: Համակարգն ինքուրույն կատարում է կարգավորումը:

Եթե այդ կարգավորումն անջատված է, Windows 10-ն օգտատիրոջն առաջարկում է թույլ տալ իրեն կարգավորում կատարել: Օգտատերը կարող է նաեւ իր համար հարմար DPI նշել՝ յուրաքանչյուր հավելվածի համար առանձին:

Ինչ վեչաբերում է  Windows 10-ի դիզայնին, ապա Microsoft-ն այստեղ շարունակում է իրականացնել Fluent Design հայեցակարգը: Այդ կապակցությամբ համակարգի աշխատանքում տեսողական փոփոխություններ են հայտնվել՝ «մեկնարկ» մենյուում բացելու ժամանակ եւ տարբեր հավելվածների պատուհաններում լրացուցիչ անիմացիա, Edge բրաուզերի եւ համակարգի այլ բաղադրիչների թարմացված դիզայնը:

Լեզուն եւ տառատեսակները

Windows Store-ում ավելացվել են տառատեսակներ, որոնք այժմ կարելի է ներբեռնել խանութից: Ինչպես նաեւ մենյուի «Տառատեսակներ» կետն ավելացվել է «Կարգավրումներում»: Օգտատերն այժմ կարող է ներբեռնել եւ հեռացնել տառատեսակները նաեւ «Կարգավրումներում»՝ նախապես նայելով դրանց արտաքին տեսքը:

 Բացի այդ հավելվածների խանութից այժմ կարելի է լեզվական փաթեթներ տեղադրել: Այդ հնարավորությունը կա նաեւ «Կարգավրումներում», որտեղ համապատասխան բաժինը թարմացվել է:

Գաղտնիությունը եւ անվտանգությունը

Անվտանգության նկատառումներով Redstone 4-ում հավելվածների համար տեսախցիկի հասանելիությունն արգելող հնարավորություն կավելացվի: Դա վերաբերում է նաեւ համակարգային հավելվածներին: Ինչ վերաբերում է գաղտնիությանը, ապա Microsoft-ը շարունակում է բարձրացնել օգտատիրոջ տեղեկացվածության մակարդակն այն մասին, թե նրա որ տվայլներն են փոխանցվում ընկերությանը: Այդ նպատակով ստեղծվել է դիագնոստիկ տվայլները նայելու համար հատուկ հավելված: Հավելվածում կարելի է տեսնել օգատիրոջ յուրաքանչյուր սարքից հավաքված տվյալների ցանկը:

Համապատասխան գործառույթը կարելի է ակտիվացնել «Կարգավրումներում», որից հետո համակարգն կառաջարկի այդ հավելվածը բեռնել խանութից: Ամբողջ սխեմայի իրականացման համար մոտ 1 ԳԲ մշտական հիշողութուն կպահանջվի. այնտեղ կպահպանվեն դիագնոստիկ տվյալները: Տվյայլներն ավելի հարմար տարբերակով դիտելու համար հավելվածն ունի նաեւ որոնման հնարավորություն:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսին Windows 10-ի մեկնարկից հետո Microsoft-ը բազմիցս քննադատության է ենթարկվել սովորական օգտատերերի եւ տարբեր կազմակերպությունների կողմից, որոնց դուր չէր գալիս, որ օպերացիոն համակարգը ընկերությանը փոխանցում էր հեռաչափային տվյալները, եւ որ այն հնարավոր չէր անջատվել: Արդյունքում, 2015-ի նոյեմբերին ընկերությունն ավելացրեց «հետեւլն» անջատելու հնարավորություն, բայց միայն կորպորատիվ հաճախորդների համար:

Նոր Nearby Share գործառույթը հնարավորություն կտա մոտ գտնվող սարքերին Bluetooth-ի միջոցով փոխանցել տվյալներ:

 Ընդունող սարքը տվյաների փոխանցման հարցում է ստանում եւ այն հաստատելու դեպքում, ստանում է տվյալները:

My People կոնտակտների ցանկը, որը  աշնանը թարմացված տարբերակում  հայտնվում էր խնդիրների պանելում, նույնպես փոփոխություններ է կրել: Խնդիրների պանելում այժմ կարելի է ամրացնել ավելի քան 3 կոնտակտ՝ դրանք ուղղակի տեղափոխելով ցանկից:

Արդեն պանելում դրանք կարելի է դասավորել:

 Որոշակի փոփոխություններ են կատարվել Edge բրաուզերի աշխատանքում: Մասնավորապես բրաուզերում տվյալների հիման վրա ինքնալրացման ձեւ է հայտնվել, որոնք օգտատերը նախկնում այնտեղ նշել էր: Այն կայքերը, որոնք կոնկրետ տվյալ պահին բացված չեն բրաուզերում, այժմ կարող են Action Center պանելի վրա ծանուցումներ ուղարկել: Ավելացվել է մի շարք աուդիո եւ տեսաձեւաչափերի աջակցությունը՝ OGG Vorbis-ի եւ Theora-ի նման, ընդլայնվել են PDF եւ EPUB կարդալու հնարավորությունները: Բացի այդ հայտնվել է առաջադեմ վեբ-հավելվածների աջակցությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ