News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում նախատեսվում է 11 փոքր ջրամբար կառուցել: Այս մասին փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Ըստ նրա՝ դրանցից 4-ը կկառուցվի Վայոց ձորի մարզում, 2-ը՝ Տավուշի մարզում եւ Գեղարքունիքի մարզում, մնացածը՝ Արմավիրի մարզում: 11 ջրամբարի շինարարության համար բյուջեն 40 մլրդ դրամ կկազմի:

«Այս նախագծով արդեն երեք միջազգային ընկերություն է հետաքրքրված, եւ մենք նրանք ուղարկել ենք համապատասխան առաջարկների փաթեթ եւ պատասխանի ենք սպասում», - ասաց Արսեն Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ ավարտվել են նաեւ Կոտայքի մարզում 6 մլն խմ ծավալով Սեւաբերդի փոքր ջրամբարի վերականգնման աշխատանքները: Այս ջրամբարի վերականգնման բյուջեն 2 մլրդ դրամ կկազմի:

«Այս նախագծով հետաքրքրված են ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա մասնավոր ներդրողները»,- նշեց Պետկոմիտեի նախագահը:

Արսեն Հարությունյանը նաեւ հայտնեց, որ այս ջրամբարներում նախատեսվում է ՀԷԿ կառուցել, ինչպես նաեւ էկոտուրիզմ եւ ձկնորսություն կազմակերպել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ