News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անգելա Մերկելի պահպանողական բլոկը եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երկարատեւ բանակցություններից հետո կարողացել են համաձայնեցնել կոալիցիոն պայմանագիրը, որը կընկնի նոր կառավարության աշխատանքի հիմքում: Այս մասին հաղորդում է Der Spiegel պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրը:

«Բանակցողներն ավարտել են խորհրդակցությունները,կոալիցիոն պայմանագիրը համաձայնեցված է»,-նշել է պարբերականը:

DPA գործակալությունը իր հերթին հայտնել է, որ կուսակցությունները պայմանավորվել են նաեւ նախարարական պորտֆելները բաժանելու շուրջ:

Նոր կառավարությունում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կպահպանի արտաքին գործերի նախարարության, ինչպես նաեւ ֆինանսների նախարարության  ղեկավարությունը, հաղորդում է Bild-ը:

Քրիստոնեա-սոցիալական կուսակցության ղեկավար Հորսթ Զեեհոֆերը մոտ ժամանակներս կազատի Բավարիայի վարչապետի պաշտոնը՝ ստաանալով ներքին գործերի նախարարի պաշտոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ