News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ գիտաշխատողին արգելել են մասնակցել Ֆլորենցիա քաղաքում Կովկասի և Իրանի տարածքի թաղումային կառույցներից մեկին՝ կուրգաններին նվիրված գիտաժողովին: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի  Արցախի հնագիտության խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը պատմեց, որ իր ներկայացրած հայտը մերժել են՝ պատճառաբանելով, որ հետազոտության թեման գտնվում է վիճելի տարածքում՝ Արցախում:

«Քանի որ տարածքները, որոնք ներկայացրել էի հետազոտությանս մեջ գտնվում են Արցախում, իսկ Արցախը համարվում է կոնֆլիկտի գոտի, վիճելի տարածք է, հղում են անում ՅՈՒՆԵՍԿՈ-ի ինչ-որ մի որոշման, որի համաձայն արգելվում է վիճելի տարածքներում հնագիտական հետազոտություններ անել: Բայց ՅՈՒՆԵՍԿՈ-ի որոշումը հակասում է ՄԱԿ-ի կողմից հռչակված մարդու համընդհանուր իրավունքներին, որտեղ նշվում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի մշակույթով զբաղվելու»,-ասաց գիտնականը:

Նժդեհ Երանյանը նշեց,  որ բողոքարկելու հնարավորություն չկա, սակայն ինքը նամակ է գրել գիտաժողովի հանձնաժողովին, եւ պատասխան ստացել, որ հայտը մերժվում է եւ քննարկման ենթակա չէ. «Սա առաջին դեպքը չէ, որ միջազգային հարթակներում մերժում են Արցախի հուշարձաններին նվիրված աշխատանքները ներկայացնել, եւ Ադրբեջանն ամեն կերպ արգելք է ստեղծում նման աշխատանքների ներկայացման համար»:

Նշենք, որ գիտաժողովը տեղի է ունենալու Ֆլորենցիա քաղաքում մարտի 29-30-ին, այն նվիրված է Կովկասի և Իրանի տարածքի թաղումային կառույցներից մեկին՝ կուրգաններին: Հայ գիտնականի զեկուցման թեման վերաբերում էր Արցախի տարածքում Արցախի հնագիտական խմբի կողմից հետազոտված կուրգաններին և դրանց հետ կապված որոշ հարցերի:

Գիտաժողովի կազմակերպական կոմիտեն, սակայն, նամակով տեղեկացնում է, որ այլ մասնակիցներից բողոք է եղել հայ գիտնականի թեմայի հետ կապված եւ հուշարձանները, որոնք հայ գիտնականը ուսումնասիրում է և պատրաստվում է ներկայացնել, գտնվում են դեռևս չլուծված հակամարտության գոտում, ինչն արգելվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ