News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի Սննդամթերքի ազգային գործակալությունը սահմանափակումներ է սահմանում համեմունքների արտադրության եւ ֆիզիկական անձանց իրացման համար, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Ֆիզիկական անձինք կկարողանան համեմունքներ վաճառել միայն այն դեպքում, եթե բաղադրամասերն աղան եւ միախառնեն գնորդների ներկայությամբ:

Ինչ վերաբերում է ընկերություններին, ապա դրանք կարող են իրենց ապրանքը վաճառել այն դեպքում, եթե այն փաթեթավորվի Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված պիտակավորման կանոնների պահպանմամբ:

Սահմանափակումները կառավարության որոշման մեջ որակվել են «վրացական շուկայում համեմունքների արտադրության, վերամշակման եւ տեղաբաշխման կառավարման ժամանակավոր միջոցներ»:

Սահմնափակումները կգործեն 2 տարուց ոչ ավելի եւ սահմանվում են քաղաքացիների առողջության ու սպառողների շահերի պաշտպանության նպատակով, հայտնում է գործակալությունը:

Համեմունքների պատրաստման եւ վաճառքի ոլորտը վերահսկելու որոշումն  ընդունվել է այն բանից հետո, երբ 2017 թվականին Սննդամթերքի գործակալությունը լաբորատոր հետազոտություններ է անցկացրել, որի արդյունքները մասնագետներին անհանգստացրել են:

Համեմունքների 187 նմուշից 33-ում (18 տոկոս) կապարի բարձր պարունակություն է հայտնաբերվել:

Խախտումները հիմնականում (88 տոկոս դեպքերում) գրանցվել են այն ֆիզիկական անձանց արտադրանքում, որոնք համեմունքներն արտադրել են տնայնագործական պայմաններում: Նրանք գրանցված չէին եւ համապատասխանաբար՝ ստուգում չեն անցել:

Պետական վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերվել են նաեւ կեղծումների մի քանի դեպքեր, մասնավորապես՝  սննդամթերքի համար չնախատեսված հումքի օգտագործում:

Մասնագետները նշում են, որ օրգանիզմում կապարի փոքր քանակությունն առողջությանը վնաս չի հասցնում, սակայն նորմայից զգալի մեծ լինելը կարող է օրգանիզմում մետաղի կուտակում առաջացնել, եւ որպես հետեւանք՝ թունավորում:

Վրաստանում տագնապի կոչնակ են հնչեցնում. Համեմունքներում կապար է հայտնաբերվել 

Արդյոք վտանգավո՞ր են վրացական համեմունքները. ստուգումն ավարտվել է

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ