News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ սմարթֆոն չունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դուք ասել եք, որ սմարթֆոններ ունեն բոլորը, իսկ ես սմարթֆոն չունեմ: Այո, դուք եւս չունեք, տեսնու՞մ եք: Իսկ ասում եք, թե բոլորն ունեն», - ասել է Պուտինը գիտության եւ կրթության հարցերով խորհրդի նիստի ժամանակ:

Խորհրդակցության ժամանակ Կուրչատովի անվան ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Միխայիլ Կովալչուկը խոսել է տեխիկայի եւ տեխնոլոգիաների արագ զարգացման մասինը՝ նդգծելով, որ սմարթֆոնի կողմից մեկ ձայնային հաղորդագրության մշակումը նույնքան էներգիա է պահանջում, որքան անհրաժեշտ է մի լիտր ջուր եռացնելու համար:

«Ջրի եռացման մասին՝ եթե այն մաքուր է, ապա եռացնելու կարիք չկա»,- հակադարձել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ