News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի վերջին պահվածքը հուշում է, որ Բաքուն պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի: Այս մասին այսօր՝  փետրվարի 8-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով շփման գծում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հայ զինծառայողի զոհվելու դեպքին:

«Վերջին կրակոցը, որից զոհվեց հայ զինվոր, որը տեղի ունեցավ ԵԱՀԿ համանախագահների հետ հանդիպումից հետո, Ադրբեջանի ղեկավարության այսօրվա հայտարարությունը եւս հակասում է այն տրամաբանությանը, որը ներառված է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հայտարարություններում: Եթե մենք առաջընթաց ենք ակնկալում, ապա պետք է հասկանանք, որ առանց այդ պայմանավորվածությունների իրականացման, անհնար է բեկում մտցնել բանակցային գործընթացում»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ