News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ-ն 63 կողմ, 34 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքը նախագիծը, որով ժամանակավորապես արգելվում է աջ ղեկով մեքենաների ներմուծումը: Հայաստան:

Նախքան քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ նախագծի հեղինակներն այդպես էլ չկարողացան համոզիչ հիմնավորում բերել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու վերաբերյալ. «Եթե հիմնական հիմնավորումն այն էր, որ դրա վարումը, շահագործումը վտանգում է մարդկանց կյանքն ու առողջությունը, ապա ո՞րն է տրամաբանությունը՝ եղածներին թույլ տալ շարունակել, իսկ ներմուծումն էլ ժամանակավորապես արգելել: Այսինքն հոկտեմբերի 1-ից հետո էդ վտանգը վերանալո՞ւ է»:

«Ելք» խմբակցությունից Գեւորգ Գորգիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում շահագործվող ձախ ղեկով մեքենաների միջին տարիքը 21 տարին է, իսկ աջ ղեկով մեքենաներինը՝ 14. «Այսինքն այս արգելքը մտցնելով, մենք նպաստելու ենք, որ ավելի հին ու էժան մեքենաներ մտնեն Հայաստան, որն ավելի վնասակար է եւ էկոլոգիապես, եւ իրենց նշանակությամբ»:

Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ հիշյալ օրինագծով նախատեսվում է ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ժամաանակավոր արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան: Օրինագիծը ներկայացնող Տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը նշեց, որ քանի որ Հայաստանում սահմանվում է մեքենաների աջակողմյան երթեւեկություն, հետեւաբար, ՀՀ-ում աջ ղեկով մեքենաների շահագործումը երթեւեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ  աջակողմյան երթեւեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն, մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթեւեկության գոտի վերադասավորվելու, երթեւեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու եւ այլ դեպքերում:

Փոխնախարարի խոսքով, որոշվել է աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելել ապրիլի 1-ից, որպեսզի այն անձինք, որոնք արդեն պատվիրել են աջ ղեկով մեքենաներ, որոնք արդեն ճանապարհին են, հասցնեն ներմուծել ու ֆինանսական խնդիրներ չունենալ:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ նշել էր, որ աջ ղեկով մեքենաները 10 տարով ավելի թարմ են, քան ձախ ղեկով մեքենաները: Ճապոնիայից ներկրած մեքենաները նաեւ 5 անգամ ավելի անվտանգ են, քան Գերմանիայից ներմուծված, բարոյապես ու ֆիզիկապես մաշված ավոտմեքենաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Ամենաշատ