News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հագուստի արդուկման սարքերը շատ վաղուց են հայտնաբերվել: Մ.թ.ա 4-րդ դարում հին Հունաստանում հագուստի ծալավորման համար օգտագործվել են տաք մետաղյա ձողեր:

Հին ժամանակներում հագուստի հարթեցման համար օգտագործվել են թեթեւակի վերամշակված տաքացված գլաքարեր:

Հին Ռուսաստանում մինչ արդուկի հայտնվելը հագուստը հարթեցրել են նաեւ տապակով եւ գլանատախտակով:

Արդուկի մասին առաջին հիշատակումը հայտնաբերվել է ցարական ընտանիքի ծախսերի գրքում: Գրառումը թվագրված է 1636 թվականի փետրվարի 10-ին: Նշված արդուկը արժեցել է 5 ալթին եւ եղել է ամենահասարակ տաքացվող տեսակի: Այն կշռել է մոտ 10 կգ եւ մոնոլիտ է եղել, հաղորդում է  Calend-ը:

18-րդ դարում օգտագործվել են արդուկներ, որոնք կափարիչ են ունեցել քարածուխ լցնելու համար: Քարածխի այրման համար անհրաժեշտ էր անընդհատ փչել արդուկի կողային անցքերին: Հետո հայտնվեցին արդուկներ, որոնց կորպուսում մետաղական խողովակ էր գազի բալոնին միանանլու համար, արդուկի կափարիչին պոմպ էր դրված:

Կային նաեւ սպիրտային արդուկներ՝ կերոսինային լամպերի նման: Այս արդուկների մակերեսը տաքացվում էր ներսում լցված սպիրտով: Սպիրտի պակասի պատճառով այս նորարարությունը սակայն երկար կյանք չունեցավ:

Երկար ժամանակ արդուկները քչերին էին հասանելի եւ շքեղություն էին համարվում: Էլեկտրականության հայտնվելուց հետո ստեղծվեցին էլեկտրական արդուկներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ