News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


2017թ. ապաստան ստանալու խնդրանքով Հայաստանին է դիմել 151 օտարերկրացի, մեծ մասը՝ Սիրիայից, Իրաքից եւ Իրանից:

Ըստ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կայքում հրապարակված տեղեկատվության՝ մասնավորապես, Հայաստանին ապաստան ստանալու խնդրանքով դիմել է Սիրիայի՝ 52, Իրաքի՝ 34, Իրանի՝ 13, Թուրքիայի՝ 6, Ադրբեջանի՝ 5, Կուբայի՝ 7, Յեմենի՝ 10 քաղաքացի:

Հետաքրքիր է, որ այդ անձանցից փախստականի կարգավիճակ է ստացել 99 քաղաքացի: Մյուս դիմումները կամ մերժվել են, կամ կասեցվել, կամ էլ դեռեւս քննարկման փուլում են:

Հիշեցնենք, որ 2016թ.-ին ապաստան ստանալու խնդրանքով Հայաստանին էր դիմել 110 անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ