News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի մայրաքաղաքում սպանել են թմրամաֆիայի բոսերին գովերգող երգչին, փոխանցում է AP-ն:

Մեխիկոյի Տլախակա հարավային շրջանում 33-ամյա տղամարդուն հայտնաբերել են ամենագնացի մեջ հրազենային մի քանի վիրավորումներով: Նրա անունը չի հրապարակվել, սակայն քաղաքապետ Միգել Անխել Մանիերան հաստատել է, որ տղամարդը երգիչ էր, որը թմրամաֆիայի բոսերի մասին բալլադներ էր (narco-corrido) էր կատարում: Նա մասնավորապես գովերգում էր Տլախուակայի թմրակարտելի հանգուցյալ առաջնորդին, որը հայտնի էր «Էլ Օյոս» կամ «Աչքեր» անունով: Մանիերան երգչի սպանությունը «մահապատիժ» է որակել:

Ենթադրաբար՝ խոսքը Խավիեր Ռեյեսի մասին է, որը բալլադներ էր կատարում «Էլ Օյոսի» եւ Ամադո Կարիլիո Ֆուենտեսի մասին՝ «Երկնքի տիրակալ» մականունը կրող մաքսանենգ: Կարիլիո Ֆուենտեսը մահացել է 1997 թվականին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ