News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

«Սան Ռեմոյի» իտալական երգի ամենամյա 68-րդ փառատոնի հաղթողներն են դարձել Էրմալ Մետան եւ Ֆաբրիցիո Մորոն՝ զուգերգով կատարելով Non mi avete fatto niente («Դուք ինձ ոչ մի բան չեք արել») կոմպոզիցիան: Լիգուրիական ափին գտնվող Սան Ռեմոյի «Արիստոն» թատրոնի բեմում երգի մրցույթն ավարտվել է փետրվարի 10-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղթող երգը գրվել է վերջին տարիներին Եվրոպայում իրականացված ահաբեկչությունների շարքի տպավորությամբ: Երգում նշվում է «Նիսի՝ կրակից եւ ամոթից կարմրի ծովի մասին», որտեղ 2016-ի հուլիսին բեռնատարով ահաբեկիչը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, անձրեւոտ լոնդոնյան երկնքի մասին, որը  Վեսթմինսթերյան կամրջի վրա հարձակումների շարքից հետո «զեղչեր է անում նույնիսկ հուղարկավորությունների ժամանակ», ինչպես նաեւ Փարիզում, Բարսելոնում եւ Կահիրեում համանման արյունահեղ իրադարձությունների մասին:

«Ձեր անիմաստ պատերազմներն ինձանից ոչ մի բան չեն տարել»,- ասվում է երգի տեքստում:

Ներկայիս փառատոնը հեռուստադիտումներով գերազանցել է 1999 թվականից պահպանվող ռեկորդը՝ մրցույթի 4-րդ երեկոն դիտել է 10,1 մլն մարդ կամ ընդհանուր լսարանի 51,1 տոկոսը: Բացման արարողությունը դիտել է 12,2 մլն մարդ կամ 49,1 տոկոսը, անցյալ տարի հեռարձակման վարկանիշը կազմել էր լսարանի 50,4 տոկոսը կամ 11,4 մլն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ