News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 29
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան շարժման երեսուներորդ տարեդարձը լավ առիթ է նորից վերադառնալ այն ելակետին, որտեղից սկսել է ազգային-ազատագրական պայքարի նորագույն փուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրւյցում ասել է Արցախի հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը:

«Մենք այս հնարավորությունը պետք է կարողանանք օգտագործել հայության բոլոր հատվածներին ազգային միասնականության գաղափարի շուրջ ավելի համախմբելու նպատակով»,-ընդգծել է Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքով՝ իհարկե, 30 տարին շատ մեծ ժամանակահատված չէ ընդհանուր պատմական իրադարձությունների ֆոնին.  «Բայց այն շատ կարեւոր ժամանակահատված է, որովհետեւ հենց այս շրջանում է մեր երազանքների մեծ մասը կատարվել, մենք ձեռք ենք բերել այն ազատությունը եւ անկախությունը, որ դարեր շարունակ երազել էինք: Եվ հենց մեր սերունդներին է վիճակվել դա իրականացնել, ուստի այս իմաստով մենք երջանիկ սերունդ ենք»:

Ղարաբաղյան շարժման հոբելյանին նվիրված գլխավոր իրադարձությունները կանցկացվեն Արցախում, քանի որ սկիզբը հենց այդտեղից է եղել: Բայց այդ միջոցառումների մի մասը կանցկացվի Հայաստանում եւ արտերկրում: «Միջոցառումները, որոնք կանցկացվեն Հայաստանում, նույնպես  առիթ են ստեղծում խոսել Ղարաբաղյան շարժման մասին, խոսքը ե՛ւ Առաջին հանրապետության 100-ամյակի, ե՛ւ Երեւանի հոբելյանի, ե՛ւ Երեւանում անցկացվելիք միջազգային կարեւոր միջոցառումների մասին է»,-նշել է Աշոտ Ղուլյանը:

Խոսնակն ընդգծել է, որ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը շատ կարեւոր ուղենիշ է, որովհետեւ այստեղից սկիզբ է առնում մի նոր ժամանակահատված ազգային ինքնության պահպանման համար: Ղարաբաղյան շարժման 30-ամյակի միջոցառումները կազմվել են հենց այդ տրամաբանությամբ: «Մենք ձգտում ենք դրան մասնակից դարձնել Արցախի հանրապետության բոլոր քաղաքացիներին, որպեսզի հանրապետության ամբողջ տարածքում զգացվի այդ տոնական տրամադրությունը՝ իհարկե կենտրոնում ունենալով Ղարաբաղյան շարժման առաջամարտիկների մասնակցությունը, նրանց հիշողությունները եւ փաստագրական նյութերը, բարեբախտաբար նաեւ տեսագրությունները, որոնք պետք է Արցախի հանրային հեռուստաընկերոության եւ համացանցի միջոցով բոլորի համար տեսանելի եւ շոշափելի դարձնել»,-շեշտել է խոսնակը:

Փետրվարի 10-ից մինչեւ 20-ը նախատեսվում են անցկացնել խտացված միջոցառումների մեծ շարք, որտեղ կազմակերպիչները փորձել են պահել 30 տարի առաջվա պատմական իրադարձությունների ժամանակագրությունը: Փետրվարի 13-ին Ստեփանակերտում նախատեսվում է մեծ համաքաղաքային հանրահավաք: «Կարծում եմ՝ երիտասարդ սերունդը շատ լավ է պատկերացնում այն ժամանակվա պատմությունը, իսկ հոբելյանը՝ լավ առիթ է դրան անդրադառնալու, սերունդների միջեւ կամուրջ կապելու համար»,-համոզմունք է հայտնել Աշոտ Ղուլյանը: Փետրվարի 19-ին եւ 20-ին տեղի կունենան հանդիսավոր միջոոցառումներ, պաշտոնական ընդունելություն, պարգեւատրման արարողություն, երեկոյան տոնական համերգ, որը տեղի կունենա պատմական նստաշրջանի դահլիճում՝ այսօրվա կառավարության նիստերի դահլիճում:

«Այս միջոցառումների շնորհիվ պետք է փորձենք վերականգնել այն, ինչին ժամանակի ընթացքում կարեւորություն չի տրվել: Դա է պատճառը, որ մենք միջոցառումների ծրագրում նախատեսում ենք քաղաքական մեծ ակցիա՝ «100-ամյա տարեգրություն», որը վերաբերում է 1918 թվականից՝ այսինքն, ղարաբաղյան հիմնախնդրի ծագման ժամանկահատվածից մինչեւ մեր օրերը» ,-նշել է նա: Տարեգրությունում նախատեսվում է օգտագործել անձնական արխիվների նյութեր եւ լուսանկարներ, որոնք ձեւավորում են այն ընդհանուր պատկերացումը, որ ունենք Ղարաբաղյան շարժման մասին: «Այսինքն, պետք է ցույց տալ, որ մենք ունեցել ենք այդ շատ կարեւոր նախապատրաստական իրադարձությունները, որոնց շնորհիվ  ձեւավորվել է շարժման այս կարեւոր փուլը եւ որի շնորհիվ մենք ունենք հայկական երկու հանրապետությունները» ,-եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքուն ամեն րոպե սպասում է Արցախում ֆորս-մաժորային իրավիճակի, որ այնտեղ գործողություններ սկսի. Արամ Գ. Սարգսյան
Նրանք, ովքեր կփորձեն սպառնալիքի տակ դնել Արցախի անվտանգությունը, կդառնան ամբողջ հայ ժողովրդի թշնամիները…
Մարտական դիրքում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանական զինուժի կրակից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող...
ԱՄՆ-ի որոշումը Ղարաբաղում ականազերծման ծրագրի կրճատման մասին ուղերձ է Հայաստանի իշխանություններին. քաղաքագետ
Այս որոշումը կարող է քաղաքական եւ իրավական միջադեպ դառնալ, ինչից հետագայում կօգտվի Ադրբեջանը...
Արցախի ՊԲ-ն հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը՝ չեզոք գոտում զինծառայողի թողնելու վերաբերյալ
Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետեւում են հրադադարի պահպանման...
Ղարաբաղին ցուցաբերվող օգնության դադարեցման մասին ԱՄՆ-ի որոշումը Բաքվին «կանաչ լույս» կտա. ՀՅԴ
«Վաշինգտոնը դրանով կկորցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի` արդար եւ չեզոք միջնորդի կարգավիճակը...
«Ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից». ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել
Ընդգծելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից մշտադիտարկումները դադարեցվել են...
Ամենաշատ