News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները ոչ թե պարզապես լավ են, այլ բարեկամական, երկու ժողովուրդները պատմական եւ մշակութային կապերով են կապված: Այս մասին փետրվարի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը:

«Ինչպես նաեւ համակրանքը, փոխհարգանքը, ճակատագրերի ընդհանրությունը»,- շարունակեց Բուլղարիայի նախագահը: Նա նշեց, որ այցի նպատակը ոչ միայն քաղաքական շփումների ակմտիվացումն է, այլեւ համագործակցության ոլորտների քննարկումը: «Մեզ համար կարեւոր է տարբեր ոլորտներում առաջընթաց ունենալը, սրանով է պայմանավորված պատվիրակության կազմը: Մեր ժողովուրդները մեզանից սպասում են ավելի սերտ եւ արդյունավետ համագործակցություն»,- նշեց Ռադեւը: Նրա խոսքով՝ չնայած վերջին 10 տարիներին տնտեսական համագործակցության առումով բարելավում կա, ՀՆԱ-ն դեռեւս ցանկալի մեծության չի հասել: «Որքանով ինձ հայտնի է, հունիսին բիզնես համաժողով անցկացնելու պայմանավորվածություն կա: Այդ ժամանակ գործատուների 2 կազմակերպությունների միջեւ հուշագիր կստորագրվի»,- նշեց Բուլղարիայի նախագահը:

Նա միեւնույն ժամանակ շեշտեց մուլտիմոդալ բեռնափոխադրումների սեւծովյան միջանցքի նախագծի նշանակությունը՝ ողջունելով այս նախագծով շահագրգռված երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում կազմակերպելու գաղափարը: Անդրադառնալով Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագրին՝ Բուլղարիայի նախագահը ողջունեց այս փաստը եւ նշեց, որ համաձայնագիրը հարաբերությունները է՛լ ավելի զարգացնելու հնարավորություն է տալիս, այդ թվում՝ Բուլղարիայի հետ: Նա նշեց հայ համայնքի մասնակցությունը հարաբերությունների զարգացման գործում՝ այն երկրների միջեւ կենդանի կամուրջ անվանելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ