News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն նախատեսել է այս տարի 500 հազար դոլար ծախսել ԱՄՆ այս խոշորագույն քաղաքի ընտրական համակարգը հաքերներից պաշտպանելու համար: Քաղաքապետը նման միջոցառումն անհրաժեշտ է համարում, մինչ շարունակվում է Մոսկվային վերագրվող 2016 թվականի ընտրություններին միջամտելու փորձերի քննությունը, հայտնում է The Wall Street Journal պարբերականը:

«Քիչ բան ավելի մեծ նշանակություն ունի, քան մեր ընտրությունների պաշտպանությունը նրանցից, ովքեր ձգտում են մեր ժողովրդավարությունը սասանել»,- ասել է քաղաքապետը: «Մեր արտասահմանյան հակառակորդների եւ խառնակիչների հմտությունները կատարելագործվում են մեր սեփական երկրում, այս պատճառով մենք պետք է արդիականացնենք պաշտպանության մեր ծրագրերը, որ քվեարկությունն արդար ընթանա»,- հավելել է դե Բլազիոն: Նա մտադիր է մանրամասները հրապարակել «Քաղաքի վիճակի մասին» իր ամենամյա ուղերձում, որը նախատեսված է երեքշաբթի Նյու Յորքի Բրուքկլինի շրջանում:

Ինչպես հիշեցնում է The Wall Street Journal-ը, մեգապոլիսում քվեարկության կազմակերպումը հեռու է կատարյալ լինելուց: Առավել հաճախ կրկնվող խնդիրներից են ընտրատեղամասերում երկար հերթերը, այդ տեղամասերի հասցեների հաճախակի փոփոխությունը, քվեների գրանցման սարքերի խափանումները: Իսկ 2016 թվականի նախնական ընտրություններից առաջ ոտնահարվել են Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների շարքում քաղաքի 117 հազար բնակիչների ընտրական իրավունքները: Այս սխալը Նյու Յորքի ընտրական հանձնաժողովի 2 աշխատակցի պաշտոնից զրկվելու գինն ունեցավ:

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը 2017 թվականի սեպտեմբերի 22-ին ամերիկյան 21 նահանգների ղեկավարներին հայտնել էր, որ հաքերները, որոնք իբր կապված են ՌԴ-ի հետ, փորձել են ապօրինի հասանելիություն ստանալ ընտրությունների ժամանակ գործարկված համակարգչային համակարգերին: Քալիֆորնիա եւ Վիսքոնսին նահանգների իշխանությունները հերքել են նախարարության տեղեկությունը՝ հայտարարելով, որ այս 2 նահանգներում հաքերային հարձակաման են ենթարկվել իրականում ոչ ընտրությունների հետ կապված կառույցները: Երկուշաբթի Ներքին անվտանգության նախարարությունը ընդունել է, որ իր տրամադրության տակ տեղեկություններ չկան, որ Ռուսաստանից հաքերները մանիպուլացրել են ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ