News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա՝ փետրվարի 13-ի իր նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

2018 թ. հունվարին արձանագրվել է 2.7% գնաճ՝ գրեթե նույնքան, որքան նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշն է, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 2.7%, ընդ որում` հարկային և մաքսային փոփոխությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունները գտնվել են ԿԲ կողմից գնահատված չափի սահմաններում:

Արտաքին հատվածում փաստացի զարգացումներն հիմնականում արտահայտվել են  համաշխարհային տնտեսության աճի բարելավման շարունակվող միտումներով և միջազգային որոշ ապրանքային շուկաներում պահպանվող գնաճային միջավայրով: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ թույլ գնաճային ազդեցություններ:

Խորհուրդը գնահատում է, որ 2017 թ. չորրորդ եռամսյակում դիտվել է բավականին բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով: Բարձր տնտեսական ակտիվությունն ուղեկցվել է ներքին մասնավոր պահանջարկի աճի արագ տեմպերով, որին շարունակում են նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը և ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման համեմատաբար բարձր աճը:  Այնուամենայնիվ, պահանջարկի վերականգնման կայունությունը ապահովելու համար դեռևս պահպանվում է դրամավարկային խթանման անհրաժեշտությունը, առավել ևս, որ լրացուցիչ գնաճային սպասումները բավականին թուլացել են:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա մակարդակը: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո միջնաժամկետում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կշարունակի աստիճանաբար ավելանալ, տատանվելով թույլատրելի միջակայքում, հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2018 թ. փետրվարի 27-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2018 թ. առաջին եռամսյակի ծրագրում):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկը» ամփոփել է #myacbabank արշավը (ֆոտո, վիդեո)
Բանկի պաշտոնական ֆեյբուքյան էջում լուսանկարների տեղադրումից հետո, ուղղակի անհրաժեշտ էր դրանք տարածել #myacbabank գլխագրով...
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը հայտարարել է ինտերակտիվ կայքի գործարկման մասին
Նրա խոսքով, կայքը նաեւ հնարավորություն է ընձեռում օգտվողներին կրթական խաղեր խաղալ, օրինակ, փազլներով թղթադրամների պատկերները...
Էլեկտրոնային սարքով փորձ է արվել բանկոմատներից խոշոր գումար հափշտակել. Մի դեպքում հաջողվել է. մեխանիզմը պարզվել է
Մեղադրանք է առաջադրվել երկու անձի…
IDBank-ը Վանաձորում ներկայանում է նոր դեմքով (ֆոտոռեպորտաժ)
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Կենտրոնական Բանկի ներկայացուցիչները, Բանկի վարչության անդամները, գործարարներ եւ հաճախորդներ…
Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ (վիդեո)
Նախորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան բնական մաշվածությամբ…
Արդշինբանկը «Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է «Eikon Award 2018» մրցանակի
Բանկն այս անվանակարգում հաղթող է ճանաչվել Matching համակարգի գործարկման շնորհանդեսի ընթացքում...
Ամենաշատ
Partner news