News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Ներդրումների մասին» օրենքը ներդրումների մասին  հստակ պատկերացում չի տալիս։ Այսպիսի կարծիք փետրվարի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։  

Նրա խոսքով՝ ներդրումների պաշտոնական ցուցանիշները զգալիորեն նվազում են, եթե դիտարկում ենք օտարերկրյա ներդրումները կամ երկրում նոր բիզնեսի հիմնադրման համար ներդրումները. «Ներդրումները պարզապես փողեր չեն, որ դրվել են բիզնեսի կամ անշարժ գույքի մեջ, պետք է դիտարկել, թե որքանով են նրանք լուծում սոցիալական խնդիրները, նպաստում աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը», -պարզաբանել է ՀԿ-ի ղեկավարը։ Այս տեսանկյունից ներդրումները պետք է կառավարելի լինեն՝ նոր աշխատատեղերի ստեղծման պոտենցիալ ունեցող սեկտորներ ուղղվեն։

Դրանց թվում է՝ տուրիզմի ոլորտը, որի զարգացումը մուլտիպլիկացիոն էֆֆեկտով օգնում է մյուս ճյուղերին, գյուղատնտեսությունը՝ մասնավորապես, ագրոինդուստրիայի, պարարտանյութերի, քիմիական նյութերի, սերմերի արտադրությանը, առաջադեմ գյուղատնտեսական տեխնիկայի, պաշտպանական համակարգերի, վերամշակող արդյունաբերության, տեքստիլ արտադրության զարգացմանը, ինչը կնպաստի կանանց շրջանում գործազրկության նվազեցմանը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտի եւ ինժեներական ոլորտի, դեղագործության, մասնավորապես ֆիտոթերապիայի զարգացմանը:  «Կատարված ներդրումները ոչ թե Կառավարության շնորքն են, այլ  հայրենական արտասահմանյան արտադրողների, հենց նրանք են իրենց բիզնես որոշումներով, ուղղված արտադրության դիվերսիֆիկացմանը, նպաստել են ներդրումների աճին», -ընդգծել է նա։ 

Չնայած նա հավելել է, որ կարիք չկա նաեւ կառավարությանը ստորադասել՝ Հայաստանին ուղղված ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի բազմաթիվ  վերջնագրերից հետո այն մասին, որ իրենց ընկերությունները չեն կարող աշխատել կոռումպացված երկրում, Կառավարության ջանքերը կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության  դեմ պայքարում բարձրացրել են հանրապետության ներդրումային վարկիանիշը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ