News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրության կողմից խիստ ճնշման ներքո Պակիստանի իշխանությունները նախաձեռնել են արմատական հոգեւորական Հաֆիզ Մուհամմադ Սաիդի հետ կապված բարեգործական իսլամական կազմակերպությունների ակտիվների սառեցման գործընթացը, փոխանցում է AP-ն:

Անցյալ տարվա նոյեմբերին Պակիստանի դատարանը ազատ էր արձակել Սաիդին, ով մեղադրվում էր Մումբայում ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու համար, որոնց հետեւանքով 166 մարդ էր զոհվել:

Սաիդը Լաշքարե Թաիբ խմբավորման հիմնադիրն է: ԱՄՆ իշխանությունները վերջինիս ձերբակալության համար 10 միլիոն դոլար պարգեւատրում են առաջարկել: Նրա ազատ արձակումը Վաշինգտոնի եւ Դելիի կողմիվ կտրուկ քննադատության առիթ դարձավ Իսլամաբադի հասցեին:

Պակիստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 14-ին հայտարարություն է տարածել՝ պահանջելով իշխանություններից անհապաղ սառեցնեն Ջամաաթ ութ Դավա կազմակերպության եւ Ֆալահ ի Ինզանիաթ հիմնադրամի ակտիվները. երկուսն էլ կապված են Սաիդի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ