News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելի կենտրոնամետ կուսակցության ղեկավարը վարչապետ Բենիամին Նեթանյահուին  կոչ է արել հրաժարական տալ եւ պաշտպանել կոռուպցիոն գործի հետաքննության ընթացքում ոստիկանության հետ համագործակցելու իր որոշումը, հաղորդում է AP:

«Ինչպես ցանկացած օրինապաշտ քաղաքացի, որին ոստիկանությունը խնդրում է օգնել բացահայտել ճշմարտությունը, ես կգնայի ու կպատասխանեի նրանց բոլոր հարցերին», - ասել է Յաիր Լապիդը: Ըստ նրա՝ Նեթանյահուն պետք է հանուն երկրի բարօրության «հեռանա իր պաշտոնից»: «Հնարավոր չէ կառավարել  երկիրը, երբ դուք ձեր ժամանակի մեծ մասը անցկացնում եք ձեր փաստաբանների հետ կամ պատասխանում եք մամուլի հարցերին», - ասել է  նա:

Ավելի վաղ ոստիկանությունը խորհուրդ  էր տվել դատախազությունը կոռուպցիայի մեղադրանքով Նեթանյահուի նկատմամբ քրեական գործ հարուցել: Իսրայելի վարչապետը այդ մեղադրանքներն անհիմն էր անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ