News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի քան 1 ժամ տեւած հեռախոսազրույցում հաստատել են Հյուսիսային Կորեայի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունը, ինչպես նաեւ քննարկել են երկկողմ առեւտրի հարցերը, նշված է «ՌԻԱ Նովոստի»-ի տրամադրության տակ հայտնված Ճապոնիայի ԱԳՆ փաստաթղթում:

Առաջնորդները քննարկել են նաեւ արտաքին առեւտրի հարցերը: Մասնավորւապես ԱՄՆ-ում ճապոնական ձեռնարկությունների ներդրումների հարցը, որի հետեւանքն է եղել Թրամփի վարչակազմի հաստատվելուց հետո 25 հազար աշխատատեղերի ստեղծումը:

Վերջին շաբաթներին Ճապոնիան եւ ԱՄՆ-ն չեն թաքցնում իրենց մտահոգությունը Հյուսիսային եւ Հարավային Կորեաների մերձեցման գործընթացով, որի առիթը Փհյոնչհանում անցկացվող Օլիմպիադային 2 երկրների համատեղ մասնակցությունն է, ինչպես նաեւ Հարավային Կորեայի նախագահի հետ Հյուսիսային Կորեայի պատվիրակության մի քանի հանդիպումներով, որոնցից մեկի ժամանակ Հարավային Կորեայի առաջնորդին է փոխանցվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նամակը եւ Փհենյան այցելելու բանավոր հրավերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ