News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հանդուրժվող բռնություն. «անթույլատրելի պահվա՞ծք», թե՞ քաղաքական ակցիա տարիների խնդիրը բարձրաձայնելու համար» թեմայով քննարկում է ընթանում «Հոդված 3» ամումբում:

Բանախոսներն են Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ, իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանը եւ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

Խոսքը վերաբերում է Երեւանի ավագանու նիստում փետրվարի 13-ին տեղի ունեցած ծեծկռտուքին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Ամենաշատ