News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհ է բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովների աշխատանքից: Փետրվարի 15-ին կայացած ՀՀ կառավարության նիստին նա հայտարարել է, որ, չնայած նախկինում ձեռնարկված միջոցառումներին, նշված  հանձնաժողովների աշխատանքի արդյունավետությունը ցածր է:

Վարչապետի խոսքով՝ հանձնաժողովների գործունեության մեջ սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը նվազագույնի հասցված չէ, հաշմանդամության խմբի որոշման կարգը նույնպես թափանցիկ եւ կանխատեսելի չէ:

Հաշվի առնելով նշված կետերը՝ ՀՀ վարչապետն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին եւ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում համատեղ առաջարկներ մշակել եւ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննությունների ոլորտում որակական փոփոխությունների վերաբերյալ, մասնավորապես՝ փորձաքննությունների անցկացման կարգի, մոնիտորինգի համակարգի, բժիշկ-փորձագետների նկատմամբ պահանջների, ոլորտային պատասխանատվության շրջանակի, բժշկական փորձաքննության՝ կենսագործունեության անվտանգության փորձաքննությունից բաժանման, ինչպես նաեւ ընթացակարգերի թվայնացման եւ դրանց՝ էլեկտրոնային առողջապահական համակարգին միացման ոլորտներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ