Հայաստանի կառավարությունը բավարարել է «ՎանՍեւան» ՍՊԸ-ի դիմումը՝ 3 տարով ԱԱՀ-ի վճարման ժամկետի երկարաձգման վերաբերյալ: Համապատասխան որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության՝ փետրվարի 15-ին կայացած նիստում: Ծրագիրը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ընկերությունը իր ներդրումային ծրագրի շրջանակներում մտադիր է Արագածոտնի մարզում գինու արտադրության տեխնիկական վերազինում իրականացնել: Հարկային արտոնությունը կվերաբերի 31.5 մլն դրամ արժողությամբ սարքավորումների ձեռքբերմանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին կայացած նիստին ՀՀ կառավարությունը բավարարել է «ՎանՍեւան» ՍՊԸ-ի դիմումը՝ տեխնիկական սարքավորումների եւ բաղադրիչների, հումքի եւ նյութերի ներմուծման համար գանձվող մաքսատուրքից ազատման մասին: