News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների կատարած ակցիան որեւէ ձեւով օրենքով արգելված չէ, իսկ բռնությունն արգելված է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

«Առաջինը հենց հանրապետականներն են օրենքը խախտել՝ բռնություն գործադրելով, իսկ թե որեւէ մեկին կարող է «Երկիր Ծիրանիի» ակցիան դուր գալ կամ դուր չգալ, դա երկրորդական հարց է: Դա այլեւս չպետք է քննարկվի, պետք է քննարկվի բռնությունն իշխանությունների կողմից»,-հայտարարեց նա:

Քաղաքագետի խոսքով, իշխանության ներկայացուցիչները հաճախ գնում են բռնությունների, որովհետեւ իրենց համար կա թույլատրելի սահման. «Եթե իրենք են կատարում բռնություն, դա չի դատապարտվում, բայց եթե ուրիշներն են կատարում՝ դատապարտելի է: Օրինակ նրանք «Սասնա ծռերի» գործողությունները դատապարտում էին, ուրեմն սա էլ պետք է դատապարտեն: Իսկ «Երկիր Ծիրանի»-ի քայլը  շատ ռացիոնալ քաղաքական քայլ էր, իռացիոնալ էր ՀՀԿ անդամների պահվածքը»:

Արմեն Գրիգորյանը նկատեց, որ մարդու եւ շիմպանզեի գեների 98 տոկոսը նույնն է, միայն երկու տոկոսն է տարբեր. «Այդ սահմանը շաը փխրուն է եւ ՀՀԿ-ականները այդ երկու տոկոսի տարբերությունը չեն կարողացել պահել»:

«Ես կարծում եմ, որ սա բռնություն էր կնոջ նկատմամբ, որովհետեւ եթե այնտեղ լիներ մի 2 հաղթանդամ տղամարդ, ՀՀԿ-ականներից շատերը կվախենային որեւէ բռնության դիմել: Նրանք ավելի շատ փողոցային մակարդակի, ոհմակային տարբերակով արձագանքեցին՝ քանի որ գիտեին, որ չկա համապատասխան ուժ, որ իրենց կարձագանքի, դրա համար գնացին նման քայլի, իրենց լկտի  պահեցին՝ քաշքշելով մարդուն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ