News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Վերջերս հրապարակված տվյալների համաձայն՝ դեկտեմբերին Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը 195 մլն դոլար է կազմել և տարեկան կտրվածքով կրճատվել է 16.6 մլն դոլարով (կամ գրեթե 8 տոկոսով):

Նշենք, որ նախորդ տարիների համեմատ դեկտեմբերյան անկումը կապված էր այն երկրների հետ, որոնք ՀՀ ԿԲ-ի զեկույցում նշված էին «այլ երկրներ» առանձին բաժնում (առաջին գրաֆիկում դրանք ընդգրկված էին «ուրիշ երկրներ» խմբում): Իսկ ահա Ռուսաստանի մասով այս ոլորտում նախորդ տարիներին գրանցված դրական փոփոխությունները շարունակվում էին. դեկտեմբերին փոխանցումների ծավալն աճել է 26.2 միլիոնով կամ 27.8 տոկոսով:

Անցյալ տարի Հայաստան ը
նդհանուր առմամբ 1.76 մլրդ դոլար է փոխանցվել, այդ թվում Ռուսաստանից՝ 1.06 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով աճը 224 մլն դոլար է կազմել (15 տոկոս), այդ թվում Ռուսաստանից՝ 168 մլն դոլար (մոտ 19 տոկոս): Չնայած նման տպավորիչ աճին՝ «ռուսական» փոխանցումների նախորդ ռեկորդները կարելի է արդեն ուղղակի անգերազանցելի համարել:



Ռուսաստանից՝ ԱՄՆ դոլարով փոխանակված փոխանցումների դինամիկան հուշում է, որ ՌԴ-ից անցյալ տարի ավելի քիչ գումար է փոխանցվել ռուսական ռուբլով, քան 2014 թվականին: Իրականում իրավիճակը հակառակն է: Տարիներ առաջ նշվել էր, որ Ռուսաստանից Հայաստան մտնող դրամական փոխանցումների ներհոսքի անկման հիմնական պատճառը դոլարի փոխարժեքն է: Անցյալ տարվա «ռուսական» փոխանցումների դրական աճը հիմնականում պայմանավորված էր նախորդ երեք տարվա անկումից հետո ռուբլու փոխարժեքի՝ դոլարի համեմատ ամրապնդմամբ: Ներկայացված գրաֆիկում ցուցադրված է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների դինամիկան դոլարով, ինչպես նաեւ 2014-2017 թվականներին ըստ ամիսների ռուսական ռուբլու՝ դոլարի նկատմամբ միջին փոխարժեքի դինամիկան: Այս երկու ցուցանիշների միջեւ հակառակ կապն ակնհայտ է:


2014 թվականին  Ռուսաստանից Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը 1.56 մլրդ դոլար է կազմել: Անցյալ տարի այս ցուցանիշը հասել է 1.06 մլրդ դոլարի: Այսպիսով, երեք տարվա անկումը զգալի գումար է կազմել՝ կես միլիարդ: Մինչդեռ, եթե  «դոլարային» փոխանցումները փոխանակվեն ռուսական ռուբլով, ապա այս ժամանակահատվածի անկումը փոխարինվում է 3 մլրդ ռուբլով կամ 5 տոկոս աճով:

Ինչ վերաբերում է «ռուսական» փոխանցումների կառուցվածքին ըստ արժույթների տեսակների, ապա Հայաստանի գծով հրապարակումների բացակայության պատճառով կարելի է միայն ենթադրություններ անել: Օրինակ, Ռուսաստանից Ուզբեկստան դոլարային փոխանցումները 96 տոկոս են կազմում, իսկ Տաջիկստան՝  ընդամենը 21 տոկոս (մնացածը՝ ռուսական ռուբլով):
Ամենայն հավանականությամբ, դրամական փոխանցումները Հայաստան իրականացվում են հիմնականում ԱՄՆ դոլարով: Պետք է նշել, որ Հայաստանում ռուսական ռուբլու՝ դրամի փոխանակման դեպքում գրեթե նույն գումարն է ստացվում, ինչ դոլարի փոխանակման դեպքում:

Ռուսաստանից Հայաստան մեկ փոխանցման համեմատաբար փոքր ոչ մեծ գումարը (երկու-երեք հարյուր ԱՄՆ դոլարի սահմաններում) ցույց է տալիս, որ այդ փոխանցումները հիմնականում ոչ առեւտրային բնույթ են կրում: Օրինակ, անցյալ տարվա երրորդ եռամսյակում Հայաստան դրամական փոխանցումների միջին գումարը 302 դոլար է կազմել:
Սմբատ Գրիգորյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքաշինության ոլորտի հազարավոր մասնագետներից դեռևս հավաստագիր են ստացել 249-ը. ժամկետը կավարտվի երեք ամսից
Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության մեկից ավելի ոլորտներում...
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են. ԱՄՆ դեսպան
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են։ Ես շատ լավատես եմ ամերիկյան և այլ օտարերկրյա...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է...
Ինչպե՞ս Հայաստանն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. քննարկում
ավ մշակված հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը երկրում...
Բադասյանը Համաշխարհային բանկի  գործընկերների հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք  ծրագրերը
Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում…
ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ