News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի հայաստանյան պատվիրակության այցը հրեական պետություն բավականին խիտ էր եւ բեղմնավոր:Այս մասին Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պատվիրակության ղեկավար, հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։ 

Նրա խոսքով՝ այցի չորս օրերի ընթացքում անցկացրել են 15 հանդիպում, որոնցից վեցը՝ Իսրայելի խորհրդարանում. «Միաժամանակ, պետք է նշել, որ այցի ընթացքում մենք հանդիպումներ ունեցանք ոչ միայն խորհրդարանականների հետ, բայց նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարի հետ, որի ժամանակ քննարկեցինք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հարցեր», -պարզաբանել է Մինասյանը։ 

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ այս խնդրի քննարկման ժամանակ նախարարը բավականին հաճախ թույլ է տվել արտահայտություններ, որոնք հարում էին ադրբեջանամետ դիրքորոշմանը։ Հայկական կողմը բազմիցս արտահայտվել է այս հարցի շուրջ Իսրայելի խորհրդարանում`մատնացույց անելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ադրբեջանական դիրքորոշման սխալը:«Մենք կոնկրետ հարց են ուղղել՝ արդյոք դա նախարարի , Իսրայելի կառավարության կամ որեւէ  այլ պաշտոնատար անձի դիրքորոշումն է»,-հավելել է պատգամավորը:

Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ հայաստանյան պատվիրակությանը խոստացել են մոտ ապագայում  ներկայացնել ղարաբաղյան հարցում իսրայելական կողմի հստակ  դիրքորոշումը :

Հայկական պատվիրակության անդամներն անդրադարձել են Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, որը ակտիվորեն օգտագործում է հայկական կողմի դեմ, ընդգծելով, որ Թել Ավիվի դիրքորոշումը Երեւանի համար այս հարցի վերաբերյալ մնում է անհասկանալի, չէ՞ որ ինչ-որ ժամանակ իսրայելցիները ստիպված են եղել անցնել այն նույն դժվարությունների միջով, ինչ հայ ժողովուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org
2023 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանական պաշտոնական Ազերթաջ լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է տպագրել, որը նվիրված էր,…
Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ. Սերժ Սարգսյան
Հասարակության մեջ այս գիտակցումը չկա, որ այս ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է մեր պետականությանը…
Ադրբեջանի ՊԱԾ-ը Ռաշիդ Բեգլարյանին համարել է «Խոջալուի ցեղասպանության մասնակից»
Ռաշիդ Բեգլարյանին ադրբեջանցիները համարել են «Խոջալուի ցեղասպանության» մասնակից...
Հայաստանը 1996-ին գտնվում էր իր անկախության եւ ինիշխանության գագաթնակետում. Փաշինյանը ստում է. Լևոն Զուրաբյան
Այսօր, նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի կորստին եւ Հայաստանի անկախության վրա կախված…
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչ, 68-ամյա Վագիֆ...
Ակնհայտ էր չէ՞, որ ադրբեջանական դատարանը 68- ամյա Վագիֆ Խաչատրյանին չէր էլ արդարացնելու կամ ազատ չէր արձակելու. Թաթոյան
Պարզ էր չէ՞, որ այդ իբր դատական գործընթացը լինելու էր կեղծ ապացույցներով բեմադրություն և անարդարության մարմնավորում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ