News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը հայտնի է «Շմայս» անունով, զանգել է «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ու սպառնացել նրան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես նշեց. «Ներողություն եմ խնդրում, ես պետք է այստեղից հրատապ հայտարարություն անեմ։ Առաքել Մովսիսյանը զանգել է Ալեն Սիմոնյանին ու ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցրել։ Սա արդեն նմանատիպ որերորդ դեպքն է։ Անկեղծ ասած, հարցը հետևյալն է՝ Հանրապետականի ներկայացուցիչները իրոք մեզ ուզում են քուչի կռվի մեջ ներքաշե՞լ։ Էս հարցը պետք է շատ հստակ պատասխան ստանա։ Եթե մտածում եք, որ խաբվում եք մեր քաղաքակիրթ դեմքին ու փողկապներին, ուրեմն իմացեք, որ ցանկացած մարտահրավեր մենք կընդունենք»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ այս զանգը կապված է Երևանի ավագանու նիստում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպի եւ դրա վերաբերյալ Ալեն Սիմոնյանի մեկնաբանություններին:

Այնուհետեւ անդրադառնալով այդ միջադեպից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությանը, թե Երեւանի քաղաքապետարանը ախոռագոմ չէ, Փաշինյանն ասաց. «Թույլ տվեք չհամաձայնել այդ ձեւակերպման հետ, որովհետեւ ավագանիում տեղի ունեցածը ցույց տվեց, որ Երեւանի քաղաքապետարանում առնվազն մի քանի ախոռագոմ կա եւ զարմանալի զուգադիպությամբ, եւ դրանք բոլորը զբաղեցնում են ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Իսկ այն, որ ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանը զանգում է ավագանու անդամին ու ներկայանում ոչ թե իր անունով, այլ ասում է «Շմայսն ա զանգում», նշանակում է ախոռագոմեր փնտրելու անհրաժեշտություն կա նաեւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, Մելիք Ադամյան  փողոցում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջրով լցված տարաներ էին տարել քաղաքապետարան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելու համար: Այս ակցիայով նրանք փորձում էին բարձրաձայնել Նուբարաշենի խճուղում տարիներ շարունակ տիրող գարշահոտության խնդիրը: Երբ ավագանու անդամները փորձում էին տարան մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձեցին արգելել նրանց, որից հետո քաշքշուկ սկսվեց: ՀՀԿ-ականները հարվածներ հասցրին  «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, որն ավելի ուշ հայտարարեց, որ քաշքշուկի ժամանակ ավագանու անդմաներից Էդմոնդ Կիրակոսյանը ձեռք է տվել իր կրծքերին եւ դրա համար էլ հարվածել է նրան: Զարուհի Փոստանջյանն ու խմբակցության անդամները դիմել են իրավապահ մարմիններին:

Այս միջադեպի վերաբերյալ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նշել էր հետեւյալը. ««Ես ներսում եմ եղել, կարող եմ վստահեցնել, որ մի պահ չեն սպասի, կհարվածեն՝ անկախ նրանից կին է, թե տղամարդ: Նույն Առաքել Մովսիսյանի մակարդակի հավաքածուն այնտեղ գերակշռում է, բնական է, որ միգուցե իրենց համար կնոջն հարվածելն ավելի հեշտ է, բայց իրենց համար տարբերություն չկա»:

Բենզինի տիրակալները թող բացատրեն՝ ինչպե՞ս է, որ ՌԴ-ում բենզինը թանկանում են 8 տոկոսով, ՀՀ-ում 30 տոկոսով 

Խոցելի խավին 1000 դրամով աջակցելն ամենաողորմելի ինստիտուտն է. Բոստանջյան

Ցանկացած գնով քաղաքացիների եկամուտների ավելացումն անթույլատրելի է. ՀՀԿ

Առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են 2017-ի սեպտեմբերից, երբ ակցիզային հարկի մասին խոսք չկար. ՀՀԿ

Որքա՞ն է իրականում կազմել գնաճը. Փաշինյանի ուսումնասիրությունը հետաքրքիր փաստեր է պարզել

Տպել
Ամենաշատ