News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում 1 տարի կալանքի տակ գտնվող գերմանական Die Welt–ի թղթակից Դենիզ Յուջելի նկատմամբ դատարանը ազատ արձակման որոշում է կայացրել։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Դենիզ Յուջելի ազատ արձակման որոշման մասին հայտնել է Դենիզ Յուջելի փաստաբան Վեյսել Օքը։

Նշենք, որ Դենիզ Յուջելը մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապեր ունենալու մեջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե իր պաշտոնավարման ընթացքում բացառվում է, որ Դենիզ Յուջելն ազատ արձակվի։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, թե կարծում է, որ Դենիզ Յուջելը շուտով ազատ կարձակվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ