Հայաստանի Ազգային ժողովը 38 դեմ, 35 կողմ ձայներով մերժեց «Ելք» խմբակցության նախաձեռնած Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները:
Օրինագծին դեմ քվեարկեցին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկ «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին:
Օրինագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» էներգակիրների՝ բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազի հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ ապրանքատեսակների գների բարձրացման: Մասնավորապես, սեղմված բնական գազի եւ դիզելային վառելիքի թանկացումը արդեն իսկ հանգեցրել է ընդհանուր գնաճի, ինչը իր հերթին նպաստում է Հայաստանի բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմանը:
Այս օրինագծով առաջարկվում է վերադառնալ բենզինի ու դիզվառելիքի ակցիզային հարկի մինչեւ հունվարի 1-ը գործող դրույքաչափերին: Մասնավորապես, սեղմված գազի ակցիզային հարկը 25 հազար դրամից դարձնել 8300 դրամ, բենզինի ակցիզային հարկը 40 հազարից դարձնել 25 հազար դրամ:
Բացի այդ, առաջարկվում է մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկը 23 տոկոսից դարձնել 21 տոկոս, 150 հազար դրամից մինչեւ 450 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը 28 տոկոսից դարձնել 26 տոկոս:
Խոցելի խավին 1000 դրամով աջակցելն ամենաողորմելի ինստիտուտն է. Բոստանջյան
Ցանկացած գնով քաղաքացիների եկամուտների ավելացումն անթույլատրելի է. ՀՀԿ
Որքա՞ն է իրականում կազմել գնաճը. Փաշինյանի ուսումնասիրությունը հետաքրքիր փաստեր է պարզել