News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդեն մեկ տարի է Հայաստանի եւ Իսրայելի միջեւ գործում են ուղիղ ավիաչվերթներ, ինչը նպաստելու է երկու երկրներում տուրիզմի զարգացմանը։ Այս մասին փետրվարի 16-ին Հայաստան-Իսրայել բարեկամության խորհրդարանական խմբի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հայկական պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ 

Նրա խոսքով՝ մայիսին Հայաստանում սպասվում է նոր ավիափոխադրող՝ ի դեմս իսրայելական ընկերության. «Բացի այդ, Հայաստանը Իսրայելի քաղաքացիների համար պարզեցրել է  վիզաների ստացմանբ գործընթացը, որը տրվում է ուղղակիորեն Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում»,- նկատեց գորգիսյանը։ 

Դրա հետ մեկտեղ, պատվիրակության անդամը նշեց, որ ինքը բարձրացրել է Հայաստանի քաղաքացիների համար իսրայելական վիզայի ստացման գործընթացի պարզեցման  հարցը, քանի որ վերջիններս Իսրայել ստիպված են մեկնել Վրաստանի միջոցով։ Նա նաեւ հացաստիացրեց, որ այս տարի Հայաստան սպասվում է զբոսաշրջիկների հոսք Իսրայելից, որը կարող է հասնել մինչեւ 10 հազարի։ Այցի ընթացքում քննարկվել են նաեւ բարձրագույն տեխնոլոգիաների շուրջ հարցեր, ինչպես նաեւ այդ ոլորտում հնարավոր համագործակցությունը երկու երկրների միջեւ։ 

Նշենք, որ Իսրայել մեկնած հայկական պատվիրակությունը գլխավորում էր հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։ Պատվիրակության կազմում ներառված էին նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը եւ  «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ