News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սերբերը դժվար թե ողջունեն Կոսովոյի անկախության ճանաչումը ԵՄ-ին անդամակցելու դիմաց, ուստի միայն փոխզիջումը կարող է դադարեցնել Կոսովոյի կարգավիճակի հարցը տասնամյակների տանջալի սառեցված հակամարտության վերածվելուց: Այս մասին Reuters-ին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Եվրամիությունը Սերբիային ասել է, որ 2025 թվականին երկիրը կարող է անդամակցել ԵՄ-ին, եթե այն բարեփոխումներ իրականացնի եւ լուծի Կոսովոյի հետ իր տարաձայնությունները:

 Միեւնույն ժամանակ, Եվրամիությունը հստակ չի ասել, թե ինչ ձեւաչափ պետք է ունենա Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ համաձայանգիրը, սակայն Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ պայմաններից մեկը Սերբիայի կողմից Կոսովոյի ճանաչումն է:

Վուչիչի խոսքով՝ ցանկացած որոշում պետք է ընդունվի սերբ ընտրողների կողմից: Ընդ որում նա կասկածում է, որ սերբերի մեծ մասը կքվեարկի Կոսովոյի անկախության օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ